Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Կանայք նախընտրում են չնկատել դավաճանությունը

Կանայք նախընտրում են չնկատել դավաճանությունը

Ինչպես հաճախ պատահում է, կինն իր զուգընկերոջ դավաճանության մասին վերջինն է տեղեկանում, բաժանվում է նրանից, այնուհետև տանջվում, թե ինչպես կարողացավ այդքան հիմար լինել: Իրականում, նոր ուսումնասիրությունը պարզել է, որը բանը կնոջ հիմարության մեջ չէ: Նույնը կարող է նաև ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ կատարվել, սակայն կանայք ավելի շատ են դրան հակված: Դեպքեր են հայտնի, երբ կանայք, հայտնաբերելով իրենց ամուսինների դավաճանությունը, շարունակել են հավատալ նրանց՝ աչք փակելով ակնհայտի վրա:

 

Գիտնականները դա բացատրել են օրգանիզմի պաշտպանական ռեակցիայով: Մարդը կարծես իրենից վանում է ակնհայտը, ենթագիտակցորեն հասկանալով, որ դավաճանությունը ցավ է, ընդ որում այնքան ուժեղ, որ կարող է ֆիզիկականի վերածվել: Այդ պատճառով էլ մարդիկ գերադասում են անտեսել այն: Արդյունքում հարկավոր է հաշվի նստել ընկճախտի, սթրեսի և առողջությունը քայքայող այլ գործոնների հետ: 

 

Մարդիկ գիտակցում են դավաճանությունը, սակայն գերադասում են այն թաքցնել իրենց մեջ: Եվ նույնիսկ ամենածայրահեղ և համարձակ դավաճանությունների ժամանակ երջանիկ և առողջ են մնում: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է ուժեղ օրգանիզմի պաշտպանական ռեակցիան: Սակայն նրանք, ովքեր պատրաստ չեն ընդունել այս ամենը, վերջ են դնում այդ թունավոր հարաբերություններին:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ